Քորողլիի բերդի վրա շուտով կլինի տուրիստական արահետ
Քորողլիի բերդի վրա շուտով կլինի տուրիստական արահետ

Թբիլիսիի տուրիստական արահետին հնարավոր է ավելանա Քորողլիի (Ազեուլա) բերդի տուրիստական արահետը:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, Մթածմինդայի շրջանի գամգեբելի Դավիթ Կիրկիտաձեն և Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն նշված թեմայի առնչությամբ այսօր անցկացրել են հանդիպում:

Հանդիպումը կայացել է Քորողլիի բերդի մերձակա տարածքում:

Դավիթ Կիրկիտաձեի հայտարարությամբ, Մթածմինդայի շրջանի գամգեոբան Զբոսաշրջության ազգային վարչության հետ միասին արդեն սկսել է աշխատանքը նշված հարցի շուրջ: