Ողջ աշխարհը անհամբեր սպասում էր խառը մենամարտի Լաս Վեգասում (UFC 246) կայանալիք պայքարին: Պատճառը հայտնի մարտիկ ՝ Քոնոր Մաքգրեգորի վերադարձն էր: Իռլանդացին երկարատև դադարից հետո մենամարտել է Դոլանդ «քովբոյ» Սերոնեյի հետ և 40 վայրկյանում պայքարը ավարտել տեխնիկական նոկաուտով: Արդյունքում, Քոնորը սահմանեց ևս մեկ ռեկորդ: Նա այժմ նոկաուտով հաղթանակներ է տարել երեք քաշային դիվիզիոնում:
Մաքգրեգորը պայքարը անց է կացրել բավականին հետաքրքիր: Իռլանդացին ի սկզբանե Սերոնեյին հարվածել է ուսով: Այնուհետև նա օգտվել է «կովբոյի» ոտքի հարվածից և վետերան մարտիկին ուղարկել նոկդաուն: Դրանից հետո փորձառու Հերբ Դինը դադարեցրել է մենամարտը և տեխնիկական հաղթանակ գրանցել Քոնորի օգտին: Դեռևս անհայտ է, թե ում հետ է անց կացնելու հաջորդ մարտը Մաքգրեգորը: Հավանաբար նա կհանդիպի ՝ Խորխե Մասվիդալի, Կամարու Ուսմանի, Նեյթ Դիազի, Ջասթին Գետջի, Խաբիբ Նուրմագոմեդովի կամ Տոնի Ֆերգյուսոնի հետ: