Քոբուլեթիում տեղացիների կողմից փակված երկաթուղին բաց է, գնացքը վերսկսել է երթևեկությունը
Քոբուլեթիում իրավապահները բացել են տեղացիների կողմից փակված երկաթգիծը: Թբիլիսի-Բաթումի գնացքը վերսկսել է երթևեկությունը:
Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Աջարիայի կառավարության հայտարարած աճուրդը, որի համաձայն, Բոբողվաթիում առափնյա գոտում պետք է վաճառվի 27 հեկտար տարածք: Ցուցարարները պնդում են, որ վաճառքի հանված հողամասն իրենց սեփականությունն է, և նրանք չէին կարող այն գրանցել: Հողին հավակնում են ավելի քան 100 ընտանիքներ:
Բողոքի ցույցի ընթացքում մի քանի մարդ է ձերբակալվել: