Քոբուլեթիում տեղացիները փակել են երկաթգիծը և թույլ չեն տալիս անցնի Թբիլիսի-Բաթումի գնացքը
Քոբուլեթիում տեղացիները փակել են երկաթգիծը և թույլ չեն տալիս անցնի Թբիլիսի-Բաթումի գնացքը

Քոբուլեթիում տեղացիները փակել են երկաթգիծը և թույլ չեն տալիս անցնի Թբիլիսի-Բաթումի գնացքը:

Ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել Աջարիայի կառավարության հայտարարած աճուրդը, որի համաձայն, Բոբողվաթիում առափնյա գոտում պետք է վաճառվի 27 հեկտար տարածք:

Ցուցարարները պնդում են, որ վաճառքի հանված հողամասն իրենց սեփականությունն է, և նրանք չէին կարող այն գրանցել: Հողին հավակնում են ավելի քան 100 ընտանիքներ:

Քոբուլեթիում, աճուրդը դադարեցնելու պահանջով հանրահավաք էր տեղի ունեցել նաև մեկ շաբաթ առաջ, իսկ այսօրվա բողոքի պատճառը, ըստ նրանց, Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պատասխանն էր: Գերատեսչությունը չի պատրաստվում դադարեցնել աճուրդը:

Տեղում մոբիլիզացված են իրավապահները: