Քոբուլեթիում, ծովում անհետացած երիտասարդին փրկարարները հայտնաբերել են մահացած
Քոբուլեթիում, ծովում անհետ կորած երիտասարդին փրկարարները հայտնաբերել են մահացած:
Ինչպես հայտարարել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, երիտասարդ տղայի որոնողական գործողությանը ներգրավված էին Քոբուլեթիի և Բաթումիի փրկարարական բրիգադները, ինչպես նաև սուզորդներ և հատուկ տեխնիկա:
Նրանց փոխանցմամբ, երեք երիտասարդ տղա լողում էր ծովում, երբ նրանց մոտ առաջացել են խնդիրներ և չեն կարողացել ջրից դուրս գալ: Նրանցից մեկին հաջողվել է դուրս գալ ափ, մյուսին դուրս են բերել փրկարարները, իսկ երրորդին՝ 20-ամյա տղային հայտնաբերել են մահացած: