Քոբուլեթիում ստեղծված իրավիճակը ուսումնասիրում են Հանրային առողջության կենտրոնի ներկայացուցիչները և համաճարակաբանները
Մասնագետները գտնվում են գյուղի դիսպանսերում և Քոբուլեթիի բժշկական կենտրոնում:
Ընթանում է բժշկական անձնակազմի հարցաքննումը, որի հետևանքով հայտնի կդառնա, բժշկական հաստատությունում առկա էին որևէ բժշկական սխալներ կամ որևէ խախտում՝ կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ շփման ընթացքում:
Ըստ Աջարիայի հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ռուսուդան Շավիշվիլիի, մի քանի հիվանդներ այցելել են բուժհաստատություն: Մանրամասները հայտնի կդառնան քննության ավարտից հետո:
«Մենք՝ համաճարակաբաններս, գտնվում ենք Գվարա գյուղում և Քոբուլեթիի բժշկական կենտրոնում, որտեղ շատ մանրամասն համաճարակաբանական հետազոտություն է ընթանում: Համապատասխան փաստաթղթերը ուսումնասիրելու համար հանդիպումներ են ընթանում բուժանձնակազմի հետ: Դա սովորական, ժամանակատար գործընթաց է:
Կատարվում է համաճարակաբանական ուսումնասիրություն, և սա նույն բժշկական հետազոտությունն է, որը կպատասխանի բոլոր հարցերին: Հետաքննության կամ պարզաբանումների ընթացքում որևէ տեղեկատվություն չի տրամադրվում, մինչև,որ այն չվերջնականացվի: Հարցազրույցը կանցկավվի բացարձակապես ամբողջ անձնակազմի հետ », – ասաց Ռուսուդան Շավիշվիլին
Այսօր Բաթումիում կորոնավիրուսով վարակման հինգ նոր դեպք է գրանցվել: Բոլոր դեպքերը փոխկապակցված են 60-ամյա կնոջ հետ, որի մոտ վարակը հաստատվեց երեկ: Հետազոտություն է անցկացվել վարակվածի ընտանիքի անդամներից և հարազատներից 16 հոգու մոտ, որից 5-ի պատասխանը դրական է:
Նոր վարակվածների թվում են 60-ամյա կնոջ երկու ընտանիքի անդամներ, մեկը ՝ երեխան, իսկ մյուսը ՝ հայրը, որոնք ապրում են Քոբուլեթիում:
Վարակված անձը գտնվում էր ծնողների մոտ Քոբուլեթիի գյուղերից մեկում: Մինչ այժմ 60 ամյա կինը շփում է ունեցել 37 անձանց հետ։ Դրանցից 17-ը՝ բուժանձնակազմից, իսկ 20-ը ՝ ընտանիքի անդամներ և հարևաններ: Հաստատվում է շփումների քանակը: Պարզվում է նաև այն բժիշկների ինքնությունը, որոնք շփում են ունեցել հինգ նոր վարակվածների հետ: Գյուղի ամբուլատորիան, ինչպես նաև Քոբուլեթիի բժշկական կենտրոնը փակվել են, և ախտահանվում են: