Քոբուլեթիում ընտանեկան տիպի հյուրանոցների սեփականատերերը պահանջում են բանկային պարտքի մեկ տարով հետաձգում և պետության կողմից տոկոսադրույքի լիարժեք սուբսիդավորում
Քոբուլեթիում ընտանեկան տիպի հյուրանոցների սեփականատերերը պահանջում են բանկային պարտքի մեկ տարով հետաձգում և պետության կողմից տոկոսադրույքի լիարժեք սուբսիդավորում

Քոբուլեթիում ընտանեկան տիպի հյուրանոցների սեփականատերերը պահանջում են բանկային պարտքի մեկ տարով հետաձգում և պետության կողմից տոկոսադրույքի լիարժեք սուբսիդավորում:

Նրանք այսօր Քոբուլեթիում անցկացրել են բողոք երթ և «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ փակել Աղմաշենեբելու փողոցը:

Ցուցարարներն ասում են, որ համավարակի պատճառով սեզոնն անկում է ապրել և այլևս չեն կարողանա մարել բանկային պարտքերը:

Ընտանեկան տիպի հյուրանոցների սեփականատերերը երեկ հանդիպել են Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, իսկ այսօր՝ Քոբուլեթիի քաղաքապետի հետ, սակայն արտոնությունների վերաբերյալ նրանց առաջարկները ցույցի մասնակիցների համար բավարար չեն եղել:

Ընտանեկան տիպի հյուրանոցների սեփականատերերը հաջորդ բողոքի ցույցը կանցկացնեն սեպտեմբերի 18-ին: