Քոբուլեթիի մունիցիպալիտետի Զեդա Աչքվա գյուղում տուն է այրվել։ Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, թեև ընտանիքը մնացել է առանց ապաստանի:
Տեղում է գտնվել Քոբուլեթիի քաղաքապետ Լևան Զոիձեն։
Նրա խոսքով՝ տուժած ընտանիքը տեղափոխվել է անվտանգ տարածք։
Քոբուլեթիի մունիցիպալիտետի հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի վնասը, որից հետո կորոշվի, թե տուժածներին ինչ օգնություն կտրամադրվի։ Մինչ այդ ընտանիքը ապրելու է վարձով, որի ծախսերը հոգալու է Քոբուլեթիի քաղաքապետարանը։