Քոբուլեթիի քաղաքապետարանը հայտարարում է, որ խստագույնս վերահսկվելու է սահմանափակումների իրականացումը, և նրանք, ովքեր չեն կատարի այն՝ կտուգանվեն
Քոբուլեթիի քաղաքապետարանը հայտարարում է, որ խստագույնս վերահսկվելու է սահմանափակումների իրականացումը, և նրանք, ովքեր չեն կատարի այն՝ կտուգանվեն

Կառավարության որոշմամբ, ինչպես Վրաստանի այլ տարածքներում, այստեղ էլ, 12:00-ից հետո թեթև ավտոմեքենաներով տեղաշարժը արգելվում է:

Վարչական բոլոր չորս միավորներներում տեղաշարժվում են միայն պարեկային ոստիկանությունը, շտապօգնության բրիգադներն ու տեղական իշխանությունների ներկայացուցիչները:

Ինչպես Քոբուլեթիի քաղաքապետարանից հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին, մունիցիպալիտետի կողմից, սահմանափակումների իրականացումը խստորեն վերահսկվելու է, և տուգանվելու են այն անձինք, ովքեր խախտելու են այս արգելքները:

Գյուղերում շարունակում են ակտիվորեն գործել մթերային խանութները:

Խանութների սեփականատերերը ասում են, որ բավականին քանակությամբ սննդի պաշար ունեն:

Կառավարության երեկվա որոշմամբ՝ պարտադիր է դառնում բժշկական դիմակներ կրելը փակ տարածքում, խանութների սեփականատերերը հաճախորդներին թույլ չեն տալիս մուտք գործել առանց դիմակների:

Մթերային խանութների մոտ, սոցիալական հեռավորության պահպանելը, կապահովեն ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները։