Քոբուլեթիի քաղաքապետ - Կորոնավիրուսի նոր դեպքերը գրանցվել են արդեն իսկ հսկողության տակ գտնվող անձանց մոտ
Քոբուլեթիի քաղաքապետ Միրան Քաթամաձեի խոսքով, արտակարգ դրությունն ուժի մեջ է Քոբուլեթիի քաղաքապետարանի չորս վարչական միավորներում` Գվարայում, Մուխաեստատեում, Լեղվայում և Ծղավրոկայում, և բոլոր չորս գյուղերում ակտիվորեն ընթանում է ջերմասքրինինգ:
Ինչպես Մարիան Քաթամաձեն հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքին, ակտիվորեն իրականացվում է ջերմասքրինինգը, ինչպես նաև համաճարակաբանները գրանցում են հայտնաբերված դեպքերը:
«Գվարայի վարչական միավորում գործընթացն արդեն ավարտվել է և ստուգվել է ընդհանուր առմամբ 8 400 մարդ: Դրանցից կասկածելի էր 25-ը՝ անցկացվել է թեստավորում և բոլորի պատասխանները բացասական էին։ Ինչ վերաբերում է այսպես կոչված Քոբուլեթի կլաստերի հետ կապված դեպքերի, քանակը մի փոքր աճել է և արդեն հասել 32-ի: Կոնտակտների քանակն ավելացել է և այժմ 460-ից ավել է: Բոլոր կոնտակտները ուսումնասիրվում են, կեսին արդեն հետազոտել են։ Բժիշկները կազմում են համաճարակաբանական քարտեզ՝ կապերը հաստատելու համար: Հետևաբար, այս շփումներից կան նոր դեպքեր: Իրավիճակը հնարավորինս վերահսկվում է», – ասաց Միրիան Քաթամաձեն: