Քննությունների ազգային կենտրոնն սկսում է բողոքարկման դիմումների ընդունումը
Քննությունների ազգային կենտրոնն սկսում է բողոքարկման դիմումների ընդունումը

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը սկսում է բողոքարկման դիմումների ընդունումը: Միասնական ազգային քննությունների և ուսանողների դրամաշնորհային մրցույթի համար բողոքարկման դիմումների ընունումն սկսվելու է օգոստոսի 7-ին, 10:00-ից և շարունակվելու մինչև օգոստոսի 13-ի 18:00-ն:

Գործընթացը կիրականացվի միայն էլեկտրոնային ձևով՝ հետևյալ կայքէջերում.online.naec.ge և www.naec.ge:

Դիմորդները կարող են բողոքարկել ինչպես մեկ, այնպես էլ՝ մի քանի առաջադրանք:

Դիմումները քննարկելու է հատուկ ստեղծված անկախ հանձնաժողովը, որն սկզբից մինչև վերջ ստուգելու է ամբողջ աշխատանքը:

Բողոքարկման արդյունքները հրապարակվելու են Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքէջում: