Քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է մաթեմատիկայի քննության նախնական արդյունքները
Քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է մաթեմատիկայի քննության նախնական արդյունքները

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը շարունակում է դիմորդների աշխատությունների և միավորների հրապարակումը։ Այսօր հրապարակվել են մաթեմատիկայի քննության նախնական արդյունքները։

Իր արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge կայք, իսկ համապատասխան դաշտում նշի իր անձնական համարն ու հնգանիշ գաղտնաբառը։

Անձնական էջում դիմորդը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատության պատճենը եւ կոնկրետ առարկայից ստացած նախնական միավորը։ Միասնական ազգային քննությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հայտերի վերանայումից, միավորների հավասարեցումից և բաշխումից հետո։

Մաթեմատիկայի քննության թեստի առավելագույն միավորը 51 է: Դիմորդը կհամարվի այս առարկան անցած, եթե միավորները հավասարեցնելուց հետո նրա միավորը կլինի այս առարկայի համար սահմանված առավելագույն միավորի 20%-ից ավելին: