Քննչական ծառայությունը ժամկետանց և ոչ պիտանի կաթնամթերքի իրացման գործով բացահայտել է երկու անձի
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, ստացված տեղեկությունների հիման վրա, ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում սպառողին խաբելու փաստի համար որպես մեղադրյալ մեղադրանք են առաջադրել երկու անձի։
Քննչական գերատեսչության տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկից էժան գնով գնում էին ժամկետանց և ոչ ուտելի ապրանքներ, որոնք պետք է օգտագործվեին որպես անասնակեր։
«Վերոնշյալի փոխարեն ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով ամբաստանյալները փոխումմ էին կաթնամթերքի արտաքին տեսքը, որից հետո ժամկետանց, անորակ ապրանքները խաբեությամբ վաճառում էին Թբիլիսիի հացաբուլկեղեն, կիսաֆաբրիկատներ արտադրող ձեռնարկություններում և առևտրի օբյեկտներում։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հանվել է հետագա իրացման համար նախատեսված մոտ վեց տոննա ժամկետանց կաթնամթերք»,- նշված է քննչական ծառայության հաղորդագրության մեջ։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ նշված հանցագործությունը պատժվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի երկրորդ մասով՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։