Քննչական ծառայությունը խմբակային եղանակով, առանձնապես խոշոր չափերով անակցիզ ծխախոտային արտադրանք պահելու փաստով երկու անձի է ձերբակալել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, խմբակային եղանակով, մակնշման ենթակա առանձնապես խոշոր չափերով ակցիզային ապրանքներն առանց ակցիզային դրոշմանիշի պահելու փաստով Վրաստանի երկու քաղաքացու են ձերբակալել:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները հետագա իրացման և ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով Թբիլիսի քաղաքում, կոնսպիրացիայի կանոնների պահպանմամբ, տարբեր տարածքներում, այդ թվում՝ իրենց օգտագործման տակ գտնվող ավտոտնակում ապօրինի պահել են ընդհանուր առմամբ 40 600 տուփ Platinum, Manchester, Winston և Kent տեսակի անակցիզ ծխախոտ, որի ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 235 000 լարին:
Գործով ընթանում է քննություն Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 6-ից 8 տարի ժամկետով:
Տեղեկատվությունը տարածում է ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի ծառայությունը: