Քննչական ծառայությունը սեպտեմբերի 31-ին բացահայտել է առանց ակցիզ ապրանք պահելու-տեղափոխելու 31 դեպք
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, ընթացիկ տարվա սեպտեմբերին, Վրաստանի մասշտաբով անցկացված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են պիտակավորման ենթակա մեծ քանակությամբ ակցիզային ապրանքի առանց ակցիզի պահելու-տեղափոխելու 31 դեպք, այդ թվում արձանագրվել է հինգ դեպք Վրաստանի ներքին գործերի նախարարության հետ համակարգմամբ անցկացված միջոցառումների արդյունքում:
«Հետաքննության գործընթացում, հանցանքում բացահայտված անձանցից առգրավված է իրացման համար հատկացված տարբեր անուն, ընդհանուր 58 770 առանց ակցիզի ծխախոտ:
Առգրավված ծխախոտի ընդհանուր շուկայական աժեքը գերազանցում է 240 000 լարին: Ընթանում է հետաքննություն, հանցանքը նկատի ունի 6-8 տարվա ազատազրկում»,- ասվում է քննչական ծառայության տարածած հայտարարության մեջ: