Քննչական ծառայությունը փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով ձերբակալել է ՍՊԸ-ի ղեկավարին
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսի քաղաքում, կեղծ հարկային փաստաթղթեր պատրաստելու-իրացնելու փաստով ձերբակալել են սահմանափակ պատասխանատվության ընկերության ղեկավարին:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, անօրեն նյութական օգուտ ստանալու նպատակով իր սեփականությունում առկա ընկերության անունից պատրաստել և իրացրել է կեղծ հարկային հաշիվներ, հաշիվ-ապրանքագրեր, որոնց համաձայն, իբր ընկերություններից մեկին փոխանցել է 200 000 լարի արժողության շինանյութ»,- հայտարարում են քննչական ծառայությունում:
Գերատեսչության տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 210-րդ հոդվածի առաջին մասով, որը պատժի տեսքով նկատի ունի 2-ից 4 տարվա ազատազրկում: