Քննչական ծառայությունը օգոստոս ամսին բացահայտել է մեծ քանակությամբ անմաքս ծխախոտի պահեստավորման-փոխադրման-իրացման 19 փաստ
Քննչական ծառայությունը օգոստոս ամսին բացահայտել է մեծ քանակությամբ անմաքս ծխախոտի պահեստավորման-փոխադրման-իրացման 19 փաստ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցներն այս տարվա օգոստոսին Վրաստանի ողջ տարածքում իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մակնշման ենթակա ակցիզային ապրանքների առանց ակցիզային նշանների պահեստավորման-փոխադրման-վաճառքի 19 փաստ:

Քննչական ծառայության տվյալներով՝ որպես մեղադրյալ մեղադրանք է առաջադրվել 12 անձի, որոնցից երեքը ձերբակալվել են։

«Քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ բացահայտված անձանցից առգրավվել է տարբեր անվանումներով ընդհանուր առմամբ 9445 հատ առանց ակցիզ սիգարետ՝ ավելի քան 47 000 լարի ընդհանուր շուկայական արժեքով։

«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով, որը որպես պատիժ նախատեսում է վեցից ութ տարվա ազատազրկում»,- նշվում է տեղեկատվության մեջ։