Քննչական ծառայությունը մի խումբ անձանց բացահայտել է կեղծ հարկային փաստաթղթեր կազմելու, օգտագործելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու փաստ
Քննչական ծառայությունը մի խումբ անձանց բացահայտել է կեղծ հարկային փաստաթղթեր կազմելու, օգտագործելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու փաստ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ Քվեմո Քարթլիի շրջանային դատախազության հետ համաձայնեցված, քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ, որոնք կեղծ հարկային փաստաթղթերի պատրաստման և օգտագործման միջոցով խարդախությամբ պատճառել են խոշոր չափի գույքային վնաս: Տեղեկությունը տարածում է ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալների կողմից հիմնադրվել են երկու ֆիկտիվ ընկերություններ, որոնց միջոցով նրանք ընդհանուր առմամբ ութ կեղծ հաշիվ-ապրանքագրեր են թողարկել իրենց ենթակայության գործող ձեռնարկություններին՝ իբր աշխատանքներ կատարելու համար, ինչի միջոցով ստեղծվել, ապա օգտագործվել է 103 469 լարիի ԱԱՀ-ի կեղծ ակտիվ: Պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով իրականացվում են համապատասխան ընթացակարգեր։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 210-րդ և 185-րդ հոդվածների համաձայն, որոնք նախատեսում են չորսից յոթ տարի ժամկետով ազատազրկում։