Քննչական ծառայությունը մեծ քանակությամբ կեղծ թղթադրամների իրացման փաստով օտարերկրյա պետության քաղաքացի է ձերբակալել
Քննչական ծառայությունը մեծ քանակությամբ կեղծ թղթադրամների իրացման փաստով օտարերկրյա պետության քաղաքացի է ձերբակալել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, առանձնապես խոշոր չափերով կեղծ փողերի իրացման փաստով ձերբակալել են օտարերկրյա պետության քաղաքացու։

Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկատվության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում իրացրել է ընդհանուր 10 000 ԱՄՆ դոլարի հարյուր հատ 100-դոլարանոց կեղծ թղթադրամ և 350 եվրոյի կեղծ փող։

«Քննչական գործողությունների արդյունքում կեղծ թղթադրամներն ամբողջությամբ առգրավվել են։ Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով»,- նշված է տեղեկատվության մեջ: