Քննչական ծառայությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել մաքսանենգության համար
Քննչական ծառայությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով շարժական գույքի մաքսանենգության համար։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մեկ անձի մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության փորձի առթիվ՝ առանձնապես խոշոր չափերով շարժական գույքի մաքսանենգության համար:
Հետաքննությամբ պարզվել է, որ ապօրինի նյութական շահ ստանալու նպատակով մեղադրյալը փորձել է Վրաստանից «Սադախլո» մաքսակետով մաքսային հսկողությունից գաղտնի, MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենայով գաղտագողի Հայաստանի Հանրապետություն փոխադրել ընդհանուր 26 644 լարիի դեղորայք և համակարգչային տեխնիկա», – հայտնել են Քննչական ծառայությունից։
Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ 5-ից 7 տարի ժամկետով։