Քննչական ծառայությունը մեկ անձի բացահայտել է պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների յուրացման փաստով
Քննչական ծառայությունը մեկ անձի բացահայտել է պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների յուրացման փաստով

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները բացահայտել են օգտագործելով իրենց պաշտոնական կարգավիճակը բաժնետիրական ընկերությանը պատկանող խոշոր չափի միջոցների յուրացման դեպք։

Քննչական ծառայության տեղեկություններով՝ նշված փաստի համար պատասխանատվության է ենթարկվել մեկ անձ։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ով աշխատում էր բաժնետիրական ընկերություններից մեկում որպես ֆինանսական և կառավարման բաժնի պետ և իրեն վստահված էր ընկերության բանկային հաշիվները տնօրինելու իրավունքը, յուրացրել է ընկերությանը պատկանող մոտ 1 մլն 630 հազար լարի՝ ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով: Այս գործողությունը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, որը որպես պատիժ նախատեսում է 7-ից 11 տարվա ազատազրկում»,- նշվում է տեղեկատվության մեջ։