Քննչական ծառայությունը կեղծ փողերի իրացման գործով ձերբակալել է մեկ անձի
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում կեղծ փողերի իրացման փաստով ձերբակալվել է մեկ անձ։ Այս մասին տեղեկություն է տարածում քննչական ծառայությունը։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով, Թբիլիսիում, ընդհանուր առմամբ, իրացրել է 21 400 ԱՄՆ դոլարի 100 և 600 եվրոյի կեղծ թղթադրամներ։ Նախաքննության ընթացքում նշված կեղծ թղթադրամներն ամբողջությամբ հայտնաբերվել են։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով»,- նշվում է տեղեկատվության մեջ։