Քննչական ծառայությունը կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման մեծադրանքով ձերբակալել է երկու անձի
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման մեծադրանքով ձերբակալել են երկու անձի:
«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալների կողմից, անօրեն նյութական շահ ստանալու նպատակով, պատրաստվել է Ուկրաինայի Հանրապետության ավտոմեքենայի կեղծ վարորդական վկայական, որը հետագայում, քաղաքացու վրա իրացվել է 600 դոլլարով: Անցկացված միջոցառումների արդյունքում, հավելյալ առգրավվել է ավտոմեքենայի 6 կեղծ վարորդական վկայական»,- հայտարարում են քննչական ծառայությունում:
Գերատեսչության տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է Վրաստանի օրենսգրքի 362-րդ հոդվածի առաջին մասով, որը պատժի տեսքով ենթադրում է մինչև երեք տարվա ազատազրկում: