Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները կաշառք ստանալու փաստով ձերբակալել են Զուգդիդիի մունիցիպալիտետի քաղաքապետի Օրսանտի վարչական միավորումում ներկայացուցիչ Է.Բ.-ին։
«Քննությունը պարզել է, որ Է.Բ.-ն, իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս, անձնական անօրինական նյութական օգուտ ստանալու նպատակով, պատրաստել և քաղաքացիներից մեկին է հանձնել ծառերի և բույսերի ծագման կեղծ վկայականներ՝ 300 լարի կաշառք ստանալու դիմաց, որից հետո նա ձերբակալվել է։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով, որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է ազատազրկում՝ վեցից ինը տարի ժամկետով», – ասվում է հրապարակված տեղեկատվության մեջ։