Քննչական ծառայությունը հունիս-օգոստոս ամիսներին հայտնաբերել է օրենքի խախտմամբ գործող 18 դեղատուն
Քննչական ծառայությունը հունիս-օգոստոս ամիսներին հայտնաբերել է օրենքի խախտմամբ գործող 18 դեղատուն

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը շարունակում է ակտիվ քննչական գործողությունները՝ առանց թույլտվության և թույլտվության պայմանները խախտող դեղատները հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին Թբիլիսիի, Սամեգրելոյի, Շիդա Քարթլիի և Կախեթիի շրջաններում իրականացված համալիր միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է օրենքի խախտմամբ գործող 18 դեղատուն։

«Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված դեղատնային հիմնարկները չունեն իրենց գործունեության համար անհրաժեշտ թույլտվությունները, որոնցից առանց դեղատոմսի վաճառում էին տարբեր անվանումներով և հատուկ հսկողության տակ գտնվող հոգեմետ դեղեր։ Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է մեծ քանակությամբ հոգեմետ դեղեր, դրանց վաճառքից ստացված գումարը, տեղեկատվություն և փաստաթղթեր պարունակող համակարգչային տեխնիկա։ Այս փուլում քրեական հետապնդում է իրականացվել 33 անձի նկատմամբ։

«Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածով, որը նախատեսում է ազատազրկում մեկից երեք տարի ժամկետով»,- ասվում է տեղեկատվության մեջ։