Քննչական ծառայությունը հոկտեմբերին բացահայտել է խոշոր չափերի անմաքս ծխախոտային արտադրանքի պահեստավորման-փոխադրման-իրացման 24 դեպք
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցներն այս տարվա հոկտեմբերին Վրաստանի ողջ տարածքում իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերել են առանց ակցիզային դրոշմանիշի մակնշման մեծ քանակությամբ ակցիզային ապրանքների պահեստավորման-փոխադրման-վաճառքի 24 դեպք, որի համար որպես մեղադրանք է առաջադրվել 23 անձի, նրանցից ինը ձերբակալվել է:
«Քննչական գործողությունների արդյունքում հանցագործության մեջ բացահայտված անձանցից առգրավվել է տարբեր անվանումներով ընդհանուր առմամբ 74 358 հատ անմաքս ծխախոտ՝ 370 000 լարիի ընդհանուր շուկայական արժեքով։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 6-ից 8 տարի ժամկետով»,- նշված է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդագրության մեջ։