Քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել ապօրինի կրթական գործունեության դեպքի առթիվ
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել ապօրինի կրթական գործունեության փաստով։
«Ստացված տեղեկատվության հիման վրա 2022 թվականի սեպտեմբերի 3-ին Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունում անհապաղ հետաքննություն է սկսվել ուսումնական հաստատություններից մեկի կողմից առանց կրթության նախարարության համապատասխան թույլտվության, ապօրինի կրթական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ։ Հանցագործությունը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածով, հոդվածի առաջին մասով»,- հայտնել են գերատեսչությունից։
Քննչական ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացնեն։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Վրաստանում բացվել է այսպես կոչված ռուսական՝ School Club Georgia դպրոց: Կրթության նախարարությունում հայտարարել են, որ School Club Georgia-ն լիազորված չէ Կրթության որակի զարգացման կենտրոնի կողմից և իրավունք չունի գործունեություն ծավալել Վրաստանում։