Քննչական ծառայությունը հայտարարություն է տարածում «Աջարիա» կազինոյում ընթացող քննչական գործողությունների մասին
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտարարություն է հրապարակում «Աջարիա» կազինոյում ընթացող քննչական գործողությունների մասին։
«Կազինոյի ղեկավարներից մեկի կողմից ապօրինի եկամուտների օրինականացման եւ առանձնապես խոշոր չափի հարկերից կանխամտածված խուսափելու հնարավոր փաստերի հետաքննություն է ընթանում։ Հանցագործությունը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ և 218-րդ հոդվածներով։
Քննության շրջանակում դեպքի հանգամանքները պարզելու և փաստական ապացույցներ ձեռք բերելու նպատակով՝ դատավորի որոշման հիման վրա խաղատանը այս պահին կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։
Հաշվի առնելով հանրության շահը՝ քննչական ծառայությունը պարբերաբար կտեղեկացնի հանրությանը կատարվող քննության մասին»,- ասված է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդագրության մեջ։