Քննչական ծառայությունը երեք անձի մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կեղծ դրամական միջոցներ պատրաստելու և իրացնելու փաստով, նրանցից մեկը ձերբակալվել է
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, մեղադրանք են առաջադրել երեք անձի, որոնցից մեկը ձերբակալված է, խոշոր չափի կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու համար։
«Քննությամբ պարզվել է, որ ապօրինի նյութական օգուտներ ստանալու համար մեղադրյալները սիստեմատիկ կերպով պատրաստել են կեղծ 100 լարիի թղթադրամներ, որոնք այնուհետև իրացրել են արագ գրանցման մեքենաներով Վրաստանի ողջ տարածքում և առևտրի տարբեր օբյեկտներում։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է 118 հատ կեղծ 100 լարիանոց թղթադրամ՝ 11 800 լարիի արժողությամբ։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 7-ից 10 տարի ժամկետով»,- ասվում է քննչական ծառայության հաղորդագրության մեջ։