Քննչական ծառայությունը ձերբակալել է մեկ անձի՝ կեղծ փաստաթղթերով խաբեությամբ մեկ այլ անձի պատկանող առանձնապես խոշոր չափի գումարի տիրանալու համար
Քննչական ծառայությունը ձերբակալել է մեկ անձի՝ կեղծ փաստաթղթերով խաբեությամբ մեկ այլ անձի պատկանող առանձնապես խոշոր չափի գումարի տիրանալու համար

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում օտարերկրյա քաղաքացի Մ.Մ.-ն ձերբակալվել է՝ կեղծ պաշտոնական փաստաթղթեր պատրաստելու ճանապարհով ուրիշին պատկանող մեծ գումարին խարդախորեն տիրանալու փաստով: Տեղեկությունը տարածում է քննչական ծառայությունը։

«Քննչական ծառայության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Մ.Մ.-ն, ով անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող ընկերություններից մեկի ղեկավարն է եղել, պայմանավորվել է Վրաստանում բիզնես սկսելու ցանկություն ունեցող օտարերկրյա ներդրողի հետ, որ ինքը նրան ծառայություններ կմատուցեր կոնկրետ հողամասերի վրա շինարարության թույլտվություն ստանալու և համապատասխան փաստաթղթերի պատրաստման հարցում, որից հետո խարդախությամբ խոշոր չափի միջոցներ ձեռք բերելու նպատակով մեղադրյալը այլ անձանց օգնությամբ պատրաստել է կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ ճարտարապետական եւ ինժեներական կապի նախագծեր, երկրաբանական եզրակացություններ – ինչի արդյունքում խաբեությամբ ձեռք է բերել պատվիրատուին պատկանող խոշոր չափի գումար՝ 707.449 ԱՄՆ դոլարի չափով։

Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասով և 180-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։

Նախաքննությունը շարունակվում է՝ նշված հանցագործության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ»,- նշված է քննչական ծառայության հաղորդագրության մեջ։