Քննչական ծառայությունը ձերբակալել է Իրանի քաղաքացու՝ խոշոր չափի կեղծ արժույթի իրացման գործով
Քննչական ծառայությունը ձերբակալել է Իրանի քաղաքացու՝ խոշոր չափի կեղծ արժույթի իրացման գործով

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում խոշոր չափի կեղծ արժույթի իրացման փաստով ձերբակալել են Իրանի քաղաքացու։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով Բաթումի քաղաքում կանխիկացրել է 5000 ԱՄՆ դոլարի կեղծ 50 դոլարանոց թղթադրամներ։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ամբաստանյալի բնակության վայրի խուզարկությամբ լրացուցիչ առգրավվել է 7000 ԱՄՆ դոլար, ինչի վերաբերյալ նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է յոթից 10 տարվա ազատազրկում»,- նշվում է տեղեկատվության մեջ։