Քննչական ծառայությունը ձերբակալել է հինգ ընկերության ղեկավարների
Քննչական ծառայությունը ձերբակալել է հինգ ընկերության ղեկավարների

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, Թբիլիսիում, Կախեթիի, Մցխեթայի և Աջարիայի շրջաններում, հայտնաբերել են կեղծ հարկային փաստաթղթերի պատրաստման և իրացման հինգ դեպք և ձերբակալել հինգ ընկերության ղեկավարներին,- այս մասին տեղեկություն է տարածել քննչական ծառայությունը:

«Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրվող անձինք, անօրեն շահույթ ստանալու նպատակով, կեղծում և իրացնում էին հարկային փաստաթղթեր:

Առանց ապրանքի իրական իրացման մտացածին (ֆիկտիվ) գրված, կեղծ հարկային փաստաթղթերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 300 000 լարի»,- հայտարարում են քննչական ծառայությունում:

Նրանց տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 210-րդ հոդվածի առաջին մասով, որը նկատի ունի 2-ից 4 տարվա ազատազրկում: