Քննչական ծառայությունը ձերբակալել է չգրանցված վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցող ընկերության մենեջերին
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է չգրանցված վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցող ընկերության մենեջերին։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը, առանց Վրաստանի Ազգային բանկում պարտադիր գրանցման, իրականացնում էր տասնյակ միլիոնավոր ԱՄՆ դոլարի վիրտուալ ակտիվների գործարքներ, այդ թվում՝ վիրտուալ ակտիվների և կանխիկի փոխարկում։ Այս գործունեության միջոցով մեղադրյալը նպաստել է երկրում անվերահսկելի միջազգային գործարքների իրականացմանը։
Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են համակարգչային սարքավորումներ, տասնյակ բանկային քարտեր, տարբեր տեսակի փաստաթղթեր, կանխիկ՝ 83,903 ԱՄՆ դոլար, 300 եվրո և 79,600 ԱՄՆ դոլարի կրիպտոարժույթ», – հայտնել է քննչական ծառայությունը։
Հանցագործությունը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով, որը նախատեսում է ազատազրկում երեքից հինգ տարի ժամկետով։
«Բացի այդ, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ վերոնշյալ հանցավոր գործունեությանը ներգրավված այլ անձանց նույնականացնելու և բացահայտելու, ինչպես նաև հարկերից խուսափելու և անօրինական եկամուտների հնարավոր օրինականացման փաստերը բացահայտելու համար», – նշել է քննչական ծառայությունը։