Քննչական ծառայությունը բերման է ենթարկել մեկ անձի՝ առանց ակցիզային դրոշմանիշի մեծ քանակությամբ ապրանքներ պահելու համար
Քննչական ծառայությունը բերման է ենթարկել մեկ անձի՝ առանց ակցիզային դրոշմանիշի մեծ քանակությամբ ապրանքներ պահելու համար

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մեկ անձ բերման է ենթարկվել՝ առանց ակցիզային դրոշմանիշի մեծ քանակությամբ ապրանքներ պահելու համար։

Տեղեկությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալն իր տանը պահել է մեծ քանակությամբ օտարերկրյա տարբեր անվանումներով ոգելից խմիչքներ՝ հետագա իրացման նպատակով։ Հետաքննության արդյունքում առգրավվել է 7869 լարիի առանց ակցիզի խմիչքներ։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով»,- ասված է հաղորդագրությունում։