Քննչական ծառայությունը բացահայտել է մաքսային սահմանով մաքսային կանոնների խախտմամբ առանձնապես խոշոր չափերի ապրանքների տեղափոխման փաստեր
Քննչական ծառայությունը բացահայտել է մաքսային սահմանով մաքսային կանոնների խախտմամբ առանձնապես խոշոր չափերի ապրանքների տեղափոխման փաստեր

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, համաձայնեցնելով եկամուտների ծառայության մաքսային վարչության հետ, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի չհայտարարագրված ոսկու տեղափոխման երեք փաստ։

«Քննությամբ պարզվել է, որ երկու դեպքում թանկարժեք մետաղից չհայտարարագրված զարդեր բեռնատարների և թեթև մեքենաների թաքստոցների միջոցով տեղափոխվել են մաքսային սահման, իսկ մեկ դեպքում՝ զարդերը մեղադրյալի կողմից տեղափոխել են մարմնին ամրացված տեսքով։ Ընդհանուր առմամբ, առգրավվել է 405 գրամ ոսկյա և 6528 գրամ արծաթյա զարդեր, որոնց մաքսային արժեքը կազմում է 52968 լարի»,- ասվում է քննչական ծառայության հաղորդագրությունում։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը նախատեսում է ազատազրկում հինգից յոթ տարի ժամկետով։