Քննչական ծառայությունը բացահայտել է մաքսային սահմանին առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդերի ապօրինի տեղափոխման փաստ
Քննչական ծառայությունը բացահայտել է մաքսային սահմանին առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդերի ապօրինի տեղափոխման փաստ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ համաձայնեցված եկամուտների ծառայության մաքսային բաժնի հետ, Վրաստանի մաքսային սահմանին օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել, մաքսային կանոնների խախտմամբ առանձնապես մեծ քանակությամբ ապրանքներ տեղափոխելու փաստով։ Այս մասին տեղեկություն է տարածում քննչական ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով, քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալը «Սարփի» մաքսային անցակետով, մաքսային հսկողությունից գաղտնի, Վրաստան է բերել 1237 գրամ ոսկյա զարդեր, որոնց մաքսային արժեքը կազմում է 128 159 լարի։

«Գործի քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից յոթ տարի ժամկետով»,- նշվում է տեղեկատվության մեջ։