Քննչական ծառայությունը բացահայտել է մաքսային կանոնների խախտմամբ առանձնապես խոշոր չափի ապրանքների տեղափոխման փաստեր
Քննչական ծառայությունը բացահայտել է մաքսային կանոնների խախտմամբ առանձնապես խոշոր չափի ապրանքների տեղափոխման փաստեր

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, համաձայնեցնելով եկամուտների ծառայության մաքսային վարչության հետ, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի ապրանքներ, Վրաստանի մաքսային սահմանը, մաքսային կանոնների խախտմամբ տեղափոխելու հինգ փաստ,- այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

«Քննությամբ պարզվել է, որ Վրաստանի քաղաքացիները մաքսային հսկողությունից թաքնված «Սարփի» մաքսակետով, հագուստի տակ, մարմնին ամրացված, Վրաստանի մաքսային սահմանով փորձել են տեղափոխել ընդհանուր 2618 գրամ ոսկյա զարդեր։

Քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերված մաքսանենգ զարդերի արժեքը գերազանցում է 300 հազար լարին։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 5-ից 7 տարի ժամկետով»,- նշվում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդագրության մեջ։