Քննչական ծառայությունը բացահայտել է երկու անձի՝ մարդու առողջության համար վտանգավոր շոկոլադե արտադրանքի իրացման փաստով
Քննչական ծառայությունը բացահայտել է երկու անձի՝ մարդու առողջության համար վտանգավոր շոկոլադե արտադրանքի իրացման փաստով

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, համաձայնեցնելով եկամուտների ծառայության մաքսային վարչության ներկայացուցիչների հետ, պատասխանատվության են ենթարկել երկու անձի՝ առանձնապես խոշոր չափերի չհայտարարագրված շարժական գույքը Վրաստանի մաքսային սահման տեղափոխելու փաստով՝ մարդու առողջության համար վտանգավոր ապրանքներ վաճառելու և մաքսային հայտարարագրում կեղծ տվյալներ մուտքագրելու միջոցով։

Քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները, ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով, տարբեր անվանումներով ժամկետանց շոկոլադի վրա փակցրել են նոր ժամկետի կպչուն պիտակներ, որից հետո այն վաճառել են Թբիլիսիի առևտրի ցանցում։

«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում խանութներից հանվել է ամբաստանյալների կողմից վաճառվող մեծ քանակությամբ ժամկետանց շոկոլադ, որը պարունակում էր մարդու առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմներ։ Բացի վերը նշվածից պարզվել է, որ ամբաստանյալները, մաքսային հայտարարագրում կեղծ տվյալներ մուտքագրելով, մաքսային անցակետով Վրաստանի տարածք են տեղափոխել 85.000 լարիի չհայտարարագրված պարենային ապրանքներ։

Այս գործողությունը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 198-րդ և 214-րդ հոդվածներով, որոնք որպես պատիժ նախատեսում են ազատազրկում՝ 8-ից 11 տարի ժամկետով»,- ասվում է տեղեկատվության մեջ։