Քննչական ծառայությունը բացահայտել է երկու անձի՝ կեղծ փաստաթղթերով ապօրինի ձեռք բերված փայտանյութ տեղափոխելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստերով
Քննչական ծառայությունը բացահայտել է երկու անձի՝ կեղծ փաստաթղթերով ապօրինի ձեռք բերված փայտանյութ տեղափոխելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստերով

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են ապօրինի ձեռք բերված փայտանյութի, կեղծ հարկային փաստաթղթերի պատրաստմամբ և օգտագործմամբ փոխադրելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստեր։

Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալը, ում գործունեության ոլորտը փայտանյութի իրացումն է, նախնական իմացությամբ ձեռք է բերել ապօրինի ձեռք բերված փայտանյութ, որի տեղափոխումն իրականացվել է բեռնափոխադրման մեջ կեղծ տվյալներ մուտքագրելու միջոցով, իսկ երկրորդ ամբաստանյալը՝ բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 186-րդ, 210-րդ և 332-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 2-ից 4 տարի ժամկետով։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության մամուլի գրասենյակը։