Քննչական ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով դիտավորությամբ հարկերից խուսափելու փաստը
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափի հարկերից դիտավորությամբ խուսափելու համար մեկ անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը տարածում է քննչական ծառայությունը։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ով ընկերություններից մեկի տնօրենն ու փաստացի սեփականատերն է եղել, ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով, խախտելով հարկային օրենսդրությունը, պարբերաբար սխալ հայտարարագրումներ է կատարել եկամուտների մասին, որով խուսափել է պետական բյուջեին պատկանող հարկը` 3,098,967 լարիի չափով վճարելուց:
«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով»,- նշվում է տեղեկատվության մեջ։