Քննչական ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով չհայտարարագրված ոսկյա զարդերի ներկրման փաստեր
Քննչական ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով չհայտարարագրված ոսկյա զարդերի ներկրման փաստեր

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, համաձայնեցնելով եկամուտների ծառայության մաքսային վարչության ներկայացուցիչների հետ, օպերատիվ հետախուզման և քննչական գործողությունների արդյունքում այս տարվա հունվարի սկզբին հայտնաբերել են Վրաստանի մաքսային սահմանին առանձնապես խոշոր չափերի չհայտարարագրված ոսկյա զարդերի ներկրման երեք դեպք:

Հետաքննությունը պարզել է, որ Ադրբեջանի քաղաքացիները, որոնք բեռնատարներով Թուրքիայից տարանցիկ ապրանքներ էին տեղափոխում Ադրբեջան, մաքսային հսկողությունից գաղտնի, «Սարփի» մաքսակետով Վրաստան են ներկրել մինչև 6 կգ ոսկյա զարդեր. որի մաքսային արժեքը գերազանցում է 500 000 լարին։

Գործերը հետաքննվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-ից 7 տարի ժամկետով։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։