Օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Աջարիայի մարզում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու երեք փաստ, ինչի համար օտարերկրյա երեք քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել, նրանցից մեկը ձերբակալվել է։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Բաթումի քաղաքում, երեք տարբեր վայրերում, քողարկված կազմակերպել են առցանց վիճակախաղի օբյեկտներ, որտեղից, առանց համապատասխան պարտադիր թույլտվության, վիճակախաղը գործընթացը ինտերնետի միջոցով փոխանցվել է Վրաստանից դուրս գործող ինտերնետային կազինոների կայքերին։
Գերատեսչության տվյալներով՝ սահմանվել է, որ օբյեկտների օրինական գործունեության դեպքում դրանցից յուրաքանչյուրի համար պետական բյուջե պետք է վճարվի 100 հազար լարի՝ որպես թույլտվության վճար։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով։