Քննչական ծառայությունը ազարտային խաղերի անօրեն տեղակայված ապարատներ է առգրավել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերել են անօրեն ձեռնարկատիրական գործունեության հինգ փաստ:
Ֆինանսների նախարարության տեղեկությամբ, քննությամբ հայտնի է դարձել, որ Թբիլիսիի տարբեր թաղամասերում, մարդաշատ վայրերում՝ մետրոպոլիտենի կայանների և շուկաների մերձակա տարածքներում, մեծ քանակությամբ եկամուտ ստանալու նպատակով, անձանց խումբը առանց «Լիցենզիայի և թույլտվության մասին» Վրաստանի օրենքով սահմանված համապատասխան թույլտվության, ազարտային խաղերի համար հատկացված ապարատներ էր տեղադրել:
Քննչական գործողությունների արդյունքում, առգրավված է իրավախախտումներով գործող 9 միավոր խաղային ապարատ: