Քննչական ծառայությունը առևտրային կաշառելու մեղադրանքով չորս անձի է ձերբակալել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են աղբավայրերից մեկի չորս աշխատակցի՝ առևտրային կաշառք տալու փաստով։ Տեղեկությունը տարածում է Քննչական ծառայությունը։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Քվեմո Քարթլիում գտնվող աղբավայրից համակարգված կերպով վաճառում էին անօգտագործելի և ժամկետանց մսամթերք և հրուշակեղեն, որոնք նախատեսված էին ոչնչացման համար և արտադրվում էին վրացական և արտասահմանյան տարբեր ընկերությունների կողմից և հանված ցանցային առևտրային շուկաներից։
Գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մասնավոր անձանցից մեկի տնից հանվել է աղբավայրից վաճառված 1105 կգ. Ժամկետանց մսամթերք և 1 115 կգ. Ժամկետանց հրուշակեղեն:
«Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների և ձեռք բերված ապացույցների համաձայն՝ այդ արտադրանքը վտանգ է ներկայացնում մարդու կյանքի և առողջության համար»,- նշել են գերատեսչությունում։
Գործը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի առաջին մասով, 220-րդ հոդվածով և 221-րդ հոդվածի չորրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով։