Քննչական ծառայությունը ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ապօրինի եկամուտների օրինականացման փաստերով չորս անձի է ձերբակալել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Քվեմո Քարթլիի մարզային դատախազության հետ համագործակցությամբ, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) փաստերով չորս անձի են ձերբակալել։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք ֆիզիկական և երեք իրավաբանական անձի։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները առանց համապատասխան լիցենզիայի Քվեմո Քարթլիի մարզում Կուր (Մտկվարի) գետից համակարգված կերպով արդյունահանել են իներտ նյութեր (խճաքար, ավազ), որոնք հետագայում իրացրել են տարբեր ձեռնարկատիրական սուբյեկտների վրա։
Քննությամբ պարզվել է նաև, որ ապօրինի արդյունահանվել է 343 608 խորանարդ մետր իներտ նյութ, որի արժեքը կազմում է 2 138 771 լարի։ Նշված գործողությամբ շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 2 235 507 լարի։
Բացի այդ, մեղադրյալներն օրինականացրել են ապօրինի գործունեության արդյունքում ստացված 2 138 771 լարիի չափով ապօրինի եկամուտը։
Գործով քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով և 194-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «գ» ենթակետերով, ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 9-ից 12 տարի ժամկետով։