Քննչական ծառայությունը 2 անձի է ձերբակալել կեղծ մեկ լարանոց մետաղադրամներ իրացնելու փաստով
Քննչական ծառայությունը 2 անձի է ձերբակալել կեղծ մեկ լարանոց մետաղադրամներ իրացնելու փաստով

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երկու անձ ձերբակալվել է խմբի կողմից նախնական պայմանավորվածությամբ կեղծ փող իրացնելու փաստով։

Քննչական ծառայության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով 2022 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա հուլիսն ընկած ժամանակահատվածում Շիդա Քարթլիի շրջանում համակարգված կեղծ մեկ լարանոց մետաղադրամներ են իրացրել։

«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ընդհանուր առմամբ առգրավվել է 524 հատ կեղծ մեկ լարանոց մետաղադրամ։ Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում՝ 7-ից 10 տարի ժամկետով։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ կեղծ մետաղադրամներ պատրաստողին և նշված հանցագործությունը կատարած այլ անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ»,- հայտնել են քննչական ծառայությունից։