Քննչական ծառայություն պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար բացահայտել է երկու անձի, այդ թվում մեկին՝ ձերբակալել
Քննչական ծառայություն պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու համար բացահայտել է երկու անձի, այդ թվում՝ մեկին ձերբակալել:
Ինչպես հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երկու անձ է բացահայտվել պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու համար, որոնցից մեկը ձերբակալվել է:
Քննությամբ պարզվել է, որ հանցագործությունը կատարողները Իմերեթի շրջանի բուժհաստատություններից մեկի անունից, առանց համապատասխան լաբորատոր փորձաքննության, շահագրգիռ կողմի համար գումարի դիմաց պատրաստել և հանձնել են նոր կորոնավիրուսային լաբորատոր փորձաքննության բացասական արդյունքները արտացոլող փաստաթղթերը:
Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել է կեղծ վկայական պատրաստելու համար օգտագործվող համակարգչային տեխնիկան:
Հետաքննությունն ընթացքի մեջ է Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի առաջին և 221-րդ հոդվածի 4-րդ մասերով, որը նախատեսում է ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործության մյուս հնարավոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: