Քննչական ծառայության պետը պարգևատրել է գերատեսչության աշխատակիցներին
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին իր տեղակալների հետ ամփոփել է տարվա արդյունքները, շնորհակալագրեր է հանձնել աշխատակիցներին՝ 2022 թվականին իրենց պարտականությունները հաջողությամբ կատարելու համար և հանձնել հատուկ պարգևներ։
Քննչական ծառայության տվյալներով՝ Սոսո Ռամիշվիլին միջոցառմանը նշել է, որ քննչական ծառայության յուրաքանչյուր աշխատակցի բարձր որակավորում ունեցող, հավատարիմ և բարեխիղճ աշխատանքը կարևոր է հանցագործության բացահայտման և հետաքննության առումով։ Գերատեսչության պետն ասել է, որ հաջորդ տարի քննչական ծառայությունն արդյունավետորեն կշարունակի կատարել իր վրա դրված պարտականությունները։
Հանդիպման ավարտին քննչական ծառայության պետը շնորհավորել է աշխատակիցներին գալիք Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել բարձր մասնագիտական աշխատանքի համար և մաղթել նորանոր հաջողություններ գալիք 2023 թվականին։