Քննչական ծառայության աշխատակիցների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հողատարածք ձեռք բերելու փորձի փաստով երեք անձ ձերբակալվել է
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, կեղծ փաստաթղթերի պատրաստման և օգտագործման միջոցով խարդախությամբ մեծ քանակությամբ հողատարածք ձեռք բերելու փորձ կատարելու փաստի առթիվ ձերբակալվել է երեք անձ, որոնցից մեկը օտարերկրյա քաղաքացի է:
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները արտերկրում կեղծ լիազորագիր են կազմել, որով իբր սեփականատերը լիազորել է մեղադրյալներից մեկին օտարել իր հողամասը։
Նշված կեղծ լիազորագրի հիման վրա ստորագրվել է Կախեթիի շրջանում գտնվող 2.710.000 քառ. հողամասի առքուվաճառքի շինծու պայմանագիր, որը գրանցման նպատակով ներկայացվել է «Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն»։
Քննչական ծառայության կողմից արդյունավետ ձեռնարկված միջոցառումների արդյունքում խուսափել է հողատիրոջը խոշոր չափի գույքային վնաս պատճառելու հնարավորությունը։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 362-րդ և 19-180-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։