Քննչական ծառայության աշխատակիցները ուրիշի ապրանքային նշանի ապօրինի օգտագործման փաստով ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու
Քննչական ծառայության աշխատակիցները ուրիշի ապրանքային նշանի ապօրինի օգտագործման փաստով ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում օտարերկրյա երկրի քաղաքացին քրեական պատասխանատվության է ենթարկվել ուրիշի ապրանքային նշանի ապօրինի օգտագործման փաստի համար։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում արտադրամաս է հիմնել, որտեղ իր կողմից դրսից ներկրված էժան սպորտային կոշիկների վրա պակցրել է «Nike» ապրանքանիշը, ապա վաճառել դրանք։

Քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալին պատկանող արտադրամասից և խանութից հանվել է «Nike» ապրանքանիշով ապօրինի մակնշմամբ վաճառքի պատրաստված ավելի քան 28.000 կտոր սպորտային կոշիկներ և «Nike» տարբերանշանի 61.563 կտոր։

Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի առաջին մասով, որը որպես պատիժ նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում։